Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը պատմում է ՀՀ նախագահի հետ հանդիպման մանրամասները

Ապրիլ 20,2013 15:36

«Հանդիպման ժամանակ սահմանադրական պահանջներին համաձայն նախագահը ներկայացրել է այն թեկնածուին, ում վարչապետ պետք է նշանակեր: Այլ խոսակցություններ չեն եղել, որովհետեւ դա էր պահանջը: Մեծամասնություն կազմող քաղաքական ուժի խնդիրն է՝ ում նշանակի վարչապետ, մենք դա ընդունել ենք որպես ի գիտություն»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով նախօրեին ՀՀ նախագահի հետ հանդիպմանն էր մասնակցել:

Նա նաեւ ասաց, որ վարչապետի վերանշանակումից ՕԵԿ-ը ոչ շատ ոգեւորվել, ոչ էլ՝ տխրել է. «Մենք ուղղակի առաջարկում ենք, որ նորանշանակ վարչապետը շատ ավելի համարձակ քայլեր անի, կադրային փոփոխություններ արվեն, ազատվեն հղփացած եւ հոգնած դեմքերից ի վերջո: Կան որոշ պաշտոնյաներ, որոնք ասոցացվում են իրենց պաշտոնների հետ, կարծես, թե մշտապես իրենք պետք է լինեն: Եվ ինչպես երկրի նախագահն ասաց երդմնակալության ժամանակ, որ երկրում ծառացած են երեք լուրջ խնդիրներ՝ գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, այս մեսիջն ուղղված էր կառավարությանը, եւ կառավարությունը, որպես առանցքային լուրջ խնդիրներ, սրանց շուրջ  պետք է ձեւավորի իր ապագա աշխատանքները:

Մեր հարցին ՀՀ նախագահի՝ կառավարության կազմի վերանշանակումները հույս ներշնչո՞ւմ են,որ մատնանշված խնդիրները մոտ ապագայում կլուծվեն, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Դեռեւս նշանակումների գործընթացը չի գնում, որ կարծիք կազմեմ: Տեսնենք՝ ամբողջությամբ ովքեր են նշանակվում, արդյունքում պատկերացում կկազմենք՝ ինչպիսին կլինեն ապագա գործընթացները»:

Մեր հարցին իսկ ՕԵԿ նախարարների պորտֆելների թիվն ու անունները քննարկվե՞լ են հանդիպման ժամանակ, ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Մեր նախարարներից մեկը մասնակցում է  Երեւանի ավագանու ընտրություններին, այդ հարցը թողել ենք ընտրությունից հետո: Այս պահին մեր քննարկումները չեն եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի ժողովրդի շահերը, որ հեղինե բիշարյանը պետք է պաշտպանի, այդ ժողովրդի վիճակը սրանից
    լավ երբեք չի կարող լինել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930