Այսօր ՀՅԴ Երեւանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը եւ այլք Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպած քայլարշավի շրջանակներում, անցնելով Նանսենի փողոցով՝ իրենց բուկլետները բաժանեցին անցորդներին, մտնելով շուկա, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նախընտրական շտաբներ, խանութներ, նույնիսկ կոշկակարի մոտ, լսեցին ժողովրդին մտահոգող հարցերը:
Շուկայում Արծվիկ Մինասյանին շատ ջերմ ընդունեցին, միրգ վաճառող կինն իր հիացմունքը արտահայտեց. «Մենք ձեզ ենք ընտրելու», մեկ այլ վաճառող էլ կողքից խոստացավ որ ամբողջ շուկան ՀՅԴ-ին է ձայն տալու:
Առավել քան ջերմ ընդունեցին Արմեն Ռուստամյանին, կրկին խոստանալով նրա շնորհիվ ՀՅԴ-ին ձայն տալ: Աղվան Վարդանյանն էլ մտնելով տարբեր կուսակցությունների նախընտրական շտաբներ՝ հորդորեց հավասար աշխատել:
ՀՅԴ անդամները Նոր Նորքի բնակիչներին տեղեկացրին, «Ամսի հինգին, ժամը հինգին, հինգ համարին»…
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ