Լրահոս
Օրվա լրահոսը

Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» վեպը երկփեղկված է. Արգամ Այվազյան

Ապրիլ 20,2013 14:32

 Պատմա-վավերագրական ինչ փաստեր  է խեղաթյուրել  Աքրամ Այլիսլին իր  «Քարե երազները» վեպում` նախիջևանագետի մեկնաբանությամբ:

 «Ես կողմ եմ Աքրամի վեպի հայերեն թարգմանությանը, որն արդեն արվել է հայ ընթերցողների համար, սակայն դեմ եմ գրքի բառացի թարգմանությանը, որտեղ արված չէ մեր կողմից որոշակի փաստերի ճշգրտում, քանի որ գիրքը երկփեղկված է և առկա է փաստերի խեղաթյուրում: Պետք է խմբագիրների կողմից կամ մասնագետների կողմից քննարկվեր և համապատասխան ուղեկցող մուտքով արվեր, որը չի արվել »,- այսօր այս մասին «Սլաք» ակումբում ասաց հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:  Բանախոսի խոսքով` վեպը Ադրբեջանում չի էլ տպագրվել, այլ առաջին անգամ տպագրությունը եղել է Մոսկվայում 2012 թվականին:

Ադրբեջանական իշխանությունը վերջինիս  զրկելով բոլոր պետական մասնագիտական կոչումներից, պետական թոշակից, աշխատանքից ազատվել են կինն ու որդին, ինչպես նաև  խախտվել  է անձի ազատ տեղաշարժման իրավունքը, դատապարտելով նրա վեպը, համարելով` հայամետ:

Վեպը պատմա-վավերագրական և կենսագրական է, ինչպես նաև քաղաքական աշխատանք է, որը նվիրված է Ադրբեջանից տեղահանված իր հայրենակիցներին` հայերին, որոնց հեռանալուց հետո մեծ ցավ է մնացել: «Ադրբեջանցու լեզվով դատապարտում է ադրբեջանցիներին` կատարած  վայրագությունների համար: Գրքի առաջին գլխուը նվիրված է  1990 թվականի դեպքերին, երկրորդ և հաջորդ գլուխներում  ամբողջությամբ ներկայացնում է 1919թվականի Ագուլիսի կոտորածը»:

Ըստ նախիջևանագետի` հեղինակը պատմության որոշ իրողություններ, թեկուզ կիսաբերան, փորձել է ներկայացնել, սակայն որոշակի վերապահումներով, որտեղ քաղաքական ուղղվածությունն ակնհայտ է. «Ագուլիսի ջարդեր դեկտեմբերի 24 -ի լույս 25 -ի գիշերը կատարվել է ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ: Նա երկու դեպքում էլ, թե’1919թ  Ագուլիսի, և թե’ 1990թ. Բաքվի կոտորածների ընթացքում  չեզոքացնում է  ադրբեջանցիների մասնակցությունը»,-ընդգծեց նա:

Պրն. Այվազյանը չի հերքում, որ փաստերի որոշակի ճշգրիտ ներկայացումը  կարող է կեղծիք լինել և նա կանխատեսում է, որ  մոտ ապագայում Աքրամի նկատմամբ հալածանքները կմեղմանան:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930