2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, այն մտայնությամբ, որ տևական ժամանակ է, ինչ «Դվին» հյուրանոցը վերակառուցման փուլում է գտնվում և, հյուրանոցի հետ, պարսպից ներս է մնացել նաև քանդակաշարը` հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ, «Լեռնցիների պար»-ը համահունչ և ներդաշնակ է հենց տվյալ տարածքին:
Նախօրեին արդեն իսկ ՀՀ կառավարությունը, հանձինս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ` քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով` վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանը իր մտահոգուրթյունն է հայտնում հուշարձանի վնասվելու այսօր արձանագրված փաստի առնչությամբ:
Հաշվի առնելով, որ «Լեռնցիների պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել «Լեռնցիների պար» քանդակախմբի վերականգնման գումարները` ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրիվ Ապահով Հայաստան կարգախոսի ոճով արձագանք: Մտահոգվելն ու վերականգնման ծախսերի փոխհատուցում պահանջելը քիչ է: ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է տեղի ունեցել, քրեական պատասխանատվության պիտի ենթարկել մեղավերներին: Ոստիկանությունը պարտավոր է քրեական գործ հարուցել: Եվ հետո սա քաղաքապետարանը չի, որ պիտի պահանջի, այլ օրենքը: ՕՐԵՆՔԸ պիտի պահանջի, թե վերականգնման, թե բարոյական փոխհատուցում, ինչպես նաև մեղավորներին համապատասխան քրեական պատիժ պիտի սահմանի:
Կարո՞ղ եք արդյոք ձեր լրատվամիջոցի անունից հարցում կատարել ՆԳՆ և ճշտել հարուցվե՞լ է արդյոք այս հարցով քրեական գործ:
Կփորձենք վաղը ճշտել:
Շնորհակալություն:
Տիկին Իսրայելյան, ձեզ հաջողվե?ց ճշտել:
Ինձ թվում էր՝ նկատած կլինեք: Դեռ երեկ ենք հրապարակել: https://www.aravot.am/2013/04/22/234103/
Ճիշտն ասած, ես դժվարացա հասկանալ վերջին պարբերության իմաստը։ Նախ՝ <<Հաշվի առնելով, որ <> քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը>> հատվածը հայերեն չէ, իմ կարծիքով՝ ի՞նչ է նշանակում <>, կոնկրետ ինչի՞ պատասխանատվությունը՝ պահպանմա՞ն, նորոգմա՞ն, ցուցադրմա՞ն, ուրի՞շ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ քանդակախմբի սեփականության իրավունքը պատկանում է <> հյուրանոցի սեփականատիրոջը, այն մասնավոր սեփականությո՞ւն է։ Որևէ մեկը գիտի՞, թե որտեղից է կարելի ստանալ վերջին հարցիս պատասխանը։