Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հարցազրույց վերցնել վիշտ ապրած մարդուց

Ապրիլ 20,2013 14:08

Յուրաքանչյուր անհատ սուբյեկտիվ վերաբերմունք է դրսեւորում այն ամենի նկատմամբ, ինչ ինքն է կատարում, եւ ինչ կատարվում է իր շուրջը: Իսկ ինչ վերաբերում է վիշտ ապրած մարդուց հարցազրույց վերցնելուն, ապա հոգեբան Լիլիթ Սիմոնյանի համոզմամբ, վշտի վաղ փուլում նրա հետ խոսելիս պետք է առավելագույնս զգոն լինել, չափավոր՝ բառերի ու արտահայտությունների մեջ, որպեսզի նրա «վերքի վրա աղ չլցնենք»:

Տիկին Սիմոնյանը նշեց, որ շոկային իրադրությունն արգելափակում է մարդու ուղեղը եւ սթրես տարած անձը սկզբնական շրջանում չի կարողանում նորմալ ընկալել տեղի ունեցածը, դառնում է ագրեսիվ եւ միայն կցկտուր խոսքեր է ասում: Այս ամենին հոգեբանը հավելեց նաեւ, որ վիշտ ապրած մարդու հետ ավելի հեշտ կլինի հաղորդակցվել, իսկ խոսակցությունը սկսվի մահացածի կամ տուժածի մասին գովեստի խոսքեր ասելուց, նրա դրական հատկանիշները թվարկելուց, որպեսզի խոսակցի մոտ ոգեւորություն առաջանա: Հոգեբանի ձեւակերպմամբ, խոսելու ընթացքը չպետք է հիշեցնի խղճահարություն, խոր կարեկցանք, հարկ է, որ լինեն իրավիճակի մեջ մտնելու փոքրիկ նրբերանգներ, որոնք ոչ թե ավելի կգրգռեն զգացմունքները, այլ հարազատին մոռանալ կտան դեպքի սահմռկեցուցիչ մանրամասները եւ կթեթեւացնեն նրա վիշտը:

ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930