Լրահոս
Օրվա լրահոսը

Հենապատի հարցով՝ Տարոն Մարգարյանին

Ապրիլ 20,2013 13:55

Բաղրամյան 25 շենքի բնակիչներին ամեն տարի խոստումներ են տվել ու մոռացել

Չորս տարի անընդմեջ Մ. Բաղրամյան 25 շենքի համատիրության նախագահության անդամ Կառլեն Ղարիբյանը դիմում է թաղային եւ քաղաքային իշխանություններին՝ կանաչապատ տարածքի կիսաքանդ հենապատը վերակառուցելու խնդրանքով: Համատիրության անդամը, նկարագրելով հենապատի քանդման հետեւանքով վերոնշյալ հասցեի բնակիչների կրած անհարմարությունները, հատկապես՝ ձմռան եւ անձրեւային եղանակներին, մտահոգություն է հայտնել նաեւ մայթերի ցեխոտ ու անմխիթար վիճակի մասին: Սակայն ամեն տարի քաղաքային իշխանությունները Կառլեն Ղարիբյանի նամակներին ի պատասխան՝ հայտնել են, որ հենապատի վերակառուցման աշխատանքները նախատեսում են ընդգրկել եկող տարվա ծրագրերում: «Առավոտի» խմբագրություն դիմած Կառլեն Ղարիբյանը եւս մեկ անգամ դիմում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Ուզում եմ, որ պատկերացնեք, թե հորդառատ անձրեւաջրերից հետո ինչքան ցեխ է հոսում մայթերի վրա, որը մի քանի օր շարունակ ոտնահետքերով տեղափոխվում է մոտակա շենքերի բնակիչների բնակարաններ: 2009թ. սկսած՝ քաղաքային իշխանությունները խոստանում են, թե տվյալ աշխատանքը կընդգրկվի 2010թ., 2011թ., 2012թ. վարչական շրջանի աշխատանքային ծրագրերում, մինչ օրս այդ հենապատը ավելի ուժգնորեն է քանդվում, որը շատ տգեղ տպավորություն է թողնում Արաբկիրի շրջանի մուտքի կենտրոնից ավարտական տեսքը ապահովելու համար։ Խնդրում ենք հենապատի վերականգնման աշխատանքները գոնե այս օրերին նախատեսել»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930