Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանի Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ

Ապրիլ 20,2013 11:46

ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին ժամը 09.36-ին, տեղական ժամանակով ժամը 04.02-ին, Չինաստանի տարածքում՝ Յանն քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության՝ 30.260 և արևելյան երկայնության՝ 102.900:

Որոշ տեղեկություններով երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 71 մարդ և վիրավորվել 600:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930