Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի ուշացած քայլը

Ապրիլ 20,2013 11:03

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր հրավիրած քաղաքացիական համաժողովի ընթացքում հայտարարել է Նոր Հայաստան շարժման ձևավորման մասին: Սա նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործունեության եզակի կոնկրետ դրվագներից մեկն է, ինչը սակայն կարելի է համարել բավական ուշացած: Այդ կոնկրետությունը, հատկապես շարժման կազմակերպական մասով, պահանջվում էր շատ ավելի շուտ, ինչի արդյունքում հավանաբար հնարավոր կլիներ խուսափել նաև ապրիլի 9-ի անիմաստ իրարանցումից: Մյուս կողմից իհարկե, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:

Բայց Նոր Հայաստանի հռչակումն, իհարկե, գործի կեսն է միայն, անգամ կեսն էլ չէ, քանի որ այդ հռչակագրերի տակ պետք է պատկերացնել կոնկրետ կառուցվածք, կոնկրետ գործ: Պատկերացնո՞ւմ է դա Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՞ ոչ, նրա հրավիրած քաղաքացիական համաժողովի ընթացքից, այդ համաժողովի ընթացքում նրա ելույթից շատ դժվար էր ասել: Միգուցե ինչ-որ բան կասեն հետագա քայլերը, թեև Հովհաննիսյանի պարագայում կարծես թե այդ «հետագա քայլեր» արտահայտությունը վերածվում է հայտնի անեկդոտի «վաղը չէ մյուս օրվան»:

Այնուհանդերձ, կարելի է արձանագրել բավական հետաքրքրական յուրօրինակ մի փոխատեղում` իհարկե ամենևին չպայմանավորված: Խոսքն այն մասին է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո որպես քաղաքական-քաղաքացիական վերկուսակցական միավորում ձևավորված ՀԱԿ-ը այսօր դառնում է կուսակցություն, իսկ այդ շրջանում, այսպես ասած, նոմինալ կուսակցական ընդդիմություն մնացած «Ժառանգությունն» այսօր ձևավորում է նոր քաղաքական-քաղաքացիական վերկուսակցական միավորում՝ Նոր Հայաստան: Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, փորձում է ինստիտուցիոնալ այս դաշտում, և սա հասկանալի է, քանի որ միայն այդպես, այսինքն` միայն այդ մակարդակում և նշաձողում նա կարող է դիմադրություն ցույց տալ քաղաքական դաշտում նրա դեմ պայքարի ելած ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին:

Իհարկե, միայն ձևաչափն ու հարթությունը բավարար չեն այդ պայքարում ինչ-որ բան կանխորոշելու համար, սակայն դա այն նվազագույնն է, որ պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպեսզի պահպաներ պայքարի հնարավորությունը: Պետք է, սակայն, արձանագրել, որ առայժմ, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը հարկադրված կլինի պայքարել ոչ այնքան իշխանությունների, ինչքան այսպես ասած` «բուրժուադեմոկրատական» ընդդիմությունների դեմ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ակտիվորեն վիճարկում են ընդդիմադիր դաշտում առաջատար դիրքերը: Իսկ քանի դեռ Հովհաննիսյանի համար նվաճված չեն ընդդիմադիր դիրքերը, իշխանական դիրքերի հանդեպ հավակնություններ ունենալը կլինի ինքնախաբեություն:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ավդալյան says:

    Անմիտ աղվեսը բորենու ճանկից ուզում է որս խլել, խելքի աշեցեք, կարծես ձանձրացել է գլխից ու գանգից, պատերազմ է մտել, խելքի աշեցեք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930