Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային ավանդական փառատոնը:
Aravot.am-ի հետ զրույցում Եվգենյան ասաց, որ եզրափակիչ տուրում հաղթած դիրքում ցավալի սխալ թույլ տվեց եւ ստիպված եղավ ճանաչել իր պարտությունը: Սակայն նա 179 մաասնակիցների մեջ ընդհանուր մրցաշարային աղյուսակում 5,5 միավորով զբաղեցրեց 29-րդ տեղը: Այդուհանդերձ, հայ շախմատիստուհին փառատոնի մասնակից կանանց մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը եւ արժանացել հատուկ մրցանակի:
Ֆրանսիահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 6,5 միավորով պայքարն ավարտել է 6-րդ հորիզոնականում:
Երեկ Եվգենյան ու Տիգրանը մեկնել են Մետց, որտեղ այսօր մեկնարկում է մեկ այլ, կազմով ավելի ուժեղ միջազգային մրցաշար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ