Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեղադրվում է Վանաձորի կենտրոնում 5 տարի անօրինական սրճարան աշխատեցնելու համար

Ապրիլ 19,2013 22:39

Պետությանը  պատճառվել է  ավելի քան 7 միլիոն դրամի վնաս:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1962թ. ծնված Աստղիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005-2009թվականների ընթացքում, առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառման, Վանաձոր քաղաքի Թումանյան 1 հասցեում գտնվող տարածքն օգտագործել է որպես սրճարան, իրականացրել հասարակական սննդի սպասարկման գործունեություն:

Ըստ մեղադրանքի՝ նրա ապօրինի ձեռնարկատիրության հետեւանքով պետությանը պատճառվել է 7 միլիոն 440 հազար դրամի վնաս, որից 7 միլիոն 200 հազարը՝ որպես հաստատագրված վճար, իսկ 240 հազարը՝ որպես պետբյուջե վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճար: Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 188 հոդվածի 3-րդ  մասի 1-ին կետով ( «Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել  է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով»): Ա. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարության հերթական նիստը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է  ապրիլի 29-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930