Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբլոյան. «Երբ երեխան տարվում է թվային տեխնոլոգիաներով, բացասական ազդեցությունն ակնհայտ է»

Ապրիլ 19,2013 22:30

Տեղի ունեցավ «Թվային մեդիաների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության և զարգացման վրա» կոնֆերանսը:

 

«Բժշկական Առաքելություն Երեխաներին» կազմակերպությունը (Փատերսոն, Նյու-Ջերսի, ԱՄՆ) և «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտն այսօր կազմակերպեցին  միջազգային հեռուստակոնֆերանս` «Թվային մեդիաների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության և զարգացման վրա» խորագրով:

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանի խոսքով` թեման արդիական է, քանի որ զարգացումներին համընթաց օգտագործվում են շատ սարքավորումներ, որոնք կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: «Մեդիայի պարագայում ինֆորմացիայի չափազանց մեծ հոսքը տարիքից շուտ ընկալելու հարցեր կարող են առաջանալ, իսկ, օրինակ, հեռուստացույց դիտելու եւ համակարգչով զբաղվելու պարագայում կարող են ի հայտ գալ տեսողական համակարգի, անգամ հոգեբանական որոշակի  խնդիրներ, բացի այդ, երեխաների կողմից համացանցային այսպես կոչված «վատ ինֆորմացիա» ստանալու վտանգ կա»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արման Բաբլոյանը:

Նրա խոսքով. «Համապատասխան բժիշները եւ հոգեբանները զբաղվում են խնդիրներով, սակայն բաց սահմանների դեպքում միանգամից միջոցառումներ ձեռնարկելը փոքր ինչ դժվար է: Հետաքրքիր միջոցներից է` աշխատանք եւ ինֆորմացիայի փոխանակում ծնողների հետ: Պետք է մշակվի լավ ծրագիր, որով կաշխատեն բոլոր հիվանդանոցները եւ հաստատությունները: Դա կօգնի հասկանալ, թե ինչ է պետք երեխաներին եւ ծնողներին»:

Արման Բաբլոյանը նշեց, որ թվային մեդիաների բացասական ազդեցությունից երեխային զերծ պահելու գործում մեծ է ծնողների դերը. «Նրանք պետք է դաստիարակեն երեխաներին այն ուղղությամբ, որ վերջիններս բացասական երեւույթների մեջ չմտնեն: Օրինակ, երբ երեխան թողնում է դասերը սովորելը եւ տարվում թվային տեխնոլոգիաներով, բացասական ազդեցությունն ակնհայտ է: Հետեւաբար, պետք է փորձել համակարգել գործընթացը»:

Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան հեռուստատեսության, տեսախաղերի, բջջային հեռախոսների, սոցիալական ցանցերի և համացանցի ազդեցությանը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930