Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հերքում է ասացվածքը, թե երկաթը պետք է տաք-տաք ծեծել

Ապրիլ 19,2013 21:56

Ըստ նրա, այս գործում համբերություն է պետք:

 

raffii havaqԱյսօր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքում ասաց, որ երբ քննադատում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, քննադատում ենք մեզ, եթե պահանջում ենք Րաֆֆի Հովհաննիսյանից, պահանջում ենք մեզնից, եթե ասում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ձախողեց, ասում ենք՝ ժողովուրդը ձախողվեց: Բայց, ըստ նրա, նման բան չի եղել, ժողովուրդը չի ձախողվել. «Քայլեր պետք է կատարենք բոլորս, յուրաքանչյուրս, մեկ մարդը չի կարող իրավիճակ բերել: Նա նաև նշեց, որ փետրվարի 18-ին ժողովուրդը մերժել է քրեաօլիգարխիկ ռեժիմը: Դրա հիմքերը սասանվել են բոլորի քվեարկությամբ, բոլորի որոշմամբ, և չպետք է թույլ տալ, որ մենք փոշմանենք մեր որոշումից կամ թույլ տանք, որ մեզնից վերցնեն մեր որոշումը: Իսկ քրեաօլիգարխիկ համակարգը փորձում է վերցնել այն, ինչ նվաճել էր ժողովուրդը»: Նա վստահեցրեց, որ պայքարը բերելու է հաղթանակի:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ իր խոսքում նշեց, որ խոսք կա, թե երկաթը պետք է տաք-տաք ծեծել, բայց այն չի առնչվում նոր Հայաստանի այս շարժման հետ, քանի որ պետք է զինվել մեծ համբերությամբ. «Երբ մենք ձեռք բերեցինք անկախություն, մեզ հենց դա էր պակասում, մեզ թվում էր, թե կարող ենք ու պետք է արագ-արագ, շուտ-շուտ ամեն ինչ ստեղծենք: Դա չէր կարող լինել ապրիլի 9-ին, որը պահանջվում էր ոմանց կողմից: Մեր խնդիրը չէր գրոհել Բաղրամյան 26-ը, դա ոչինչ չէր տալու: Մենք այդ օրը անցանք Բաղրամյան 26-ի մոտով, ապացուցեցինք, որ դա կարող ենք անել առանց արյան»:

Նա նաեւ ասաց, որ իրենք ունեն արդեն բանակ, ունեն այն առաջնորդը, որը պատրաստ է տանել ժողովրդին հաղթանակի:

Զարուհի Փոստանջյանը նաեւ ասաց, որ այս պահին ունենք կեղծ պաշտոնյաներ, որոնց «չենք ճանաչում».  «Իրենց ճանաչում են ինչ-որ պետության ներկայացուցիչներ, որոնք դեռ «Նոր Հայաստան» պետության դաշնակիցները չեն: Մենք պետք է այնպես անենք, որ նրանք դառնան այդ Հայաստանի դաշնակիցները, որտեղ ՀՀ քաղաքացիները վերադառնում են: Ես այդ Հայաստանի քաղաքացի եմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Մենք ասում ենք պարտիա, հասկանում ենք Լենին….. բա հետո

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930