Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ձեզ համար քննադատությո՞ւն էր, մասնավորապես այն հատվածը, որ իր երազանքը չի եղել Վովա Գասպարյանի հետ աղոթելը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում առաջին նախագահին, բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ ՀՀ ոստիկանապետը որոշեց ինձ հետ աղոթել: Ես այդ օրը ժամը 6-ին հայտարարեցի, որ մենք Բաղրամյանով գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ մոմավառության, մեր հայրենիքի համար աղոթք ասելու, եւ ուրախ եմ, որ ինքը միացավ»:
Հարցին՝ չե՞ք վիրավորվել, Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ՝ ոչ. «Ինձ վիրավորողին ես բարեւում եմ եւ իրեն բարեւեցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև