Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը` սրտային հիվանդներին. «Հո ձեզանից գումար չե՞ն ուզում, պետությունը մուծել է ձեր փոխարեն»

Ապրիլ 19,2013 21:32

Այսօր աշխատանքային այցով  Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնում էր  ՀՀ առողջապահության  նախարար Դերենիկ Դումանյանը:

Նա հատ-հատ շրջեց  հիվանդասենյակները ու  լսեց հիվանդներին անհանգստացնող խնդիրների մասին: Քանի որ նախորդ օրը հարբած վիճակում 3-4 հիվանդատեսներ բժշկական կենտրոնի դիմաց  ծեծել էին հիվանդանոցի ուրոլոգ Արամ Մելքոնյանին, լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ մի՞թե նրա այցելությունը կապված է Գյումրի վերջին դեպքերի հետ: Նախարարը պարզաբանեց, որ իր այցը պլանավորված էր  դեռևս  մեկ ամիս առաջ, եկել է իր աչքերով տեսնելու, թե ինչպես է աշխատում նորաբաց կլինիկան, ի՞նչ խնդիրներ ունի,  որպեսզի նախարարությունը կարողանա   միջամտել և օգնել:

Պարոն Դումանյանը նաև  տեղեկացրեց , որ եկել է  մարզպետի հետ համատեղ որոշելու  կառուցվելիք պաթոլոգանատոմիական կենտրոնի կամ որ նույնն է՝  դիահերձարանի տեղը:Այն, ըստ նախարարի,  կառուցելու է Սոցիալական ներդրումների հիմնադրամը, իսկ սարքավորումները գնելու է    Առողջապահության նախարարությունը: Դերենիկ Դումանյանի հավաստմամբ,  գումարի հարցը լուծված  է.  120 միլիոնի  չափով տրամադրվելու է շինարարության համար, 50-60 միլիոն էլ` սարքավորումներին:

Նախարարի ասելով, Շիրակի մարզպետարանում քննարկել են դիահերձարանի կառուցման մի քանի տեղեր, այն դեռ հստակ որոշված չէ , տարբերակներից մեկը  նորաբաց բժշկական կենտրոնի մոտ է:

Դերենիկ Դումանյանին Գյումրի էին բերել  նաև հոգեկան առողջության կենտրոնի հետ կապված ահազանգերն ու  Ախուրյանի ամբուլատորայի հետ կապված խնդիրները: Խոսելով  Գյումրիում որոշ մասնագիտւթյունների գժով բարձրորակ բժիշկ-կադրերի բացակայությունից՝ Դերենիկ Դումանյանը մի քանի ուրախացնող տեղեկություններ հաղորդեց գյումրեցիներին:  Ըստ նրա, թեև  նորաբաց հիվանդանոցի  բժիշկները կարողանում են  իրենց նվազագույն պարտականությունները կատարել, բայց քանի որ այստեղ  հզոր տեխնիկա ու հնարավորություններ կան, ուստի  դրսից  ևս մասնագետներ կհրավիրվեն: «Այսօր Երևան քաղաքի երկու հզոր, բազմապրոֆիլ կլինիկաներ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնն  ու «Էրեբունի» բժշկական կենտրոնը կցված են այս կլինիկային, որպեսզի իրենց կադրերի միջոցով ժամանակ առ ժամանակ գրաֆիկով մասնագետներ ուղարկեն, որպեսզի և տեղում մասնագետ պատրաստեն և իրենք որոշ  ժամանակահատված աշխատեն էստեղ` ազգաբնակչության բոլոր պահանջները բավարարեն», -ասաց Դերենիկ Դումանյանը:

Նա  նաև տեղեակցրեց, որ շուտով Գյումրիի որոշ  սրտային վիրաբույժներ  կվերապատրաստվեն  Իտալիայում: Իտալիայի սրտային վիրաբույժների ասոցացիան Գյումրիում շուտով ծրագիր կիրականացնի և կանցկացնի սրտի բաց վիրահատություններ:

Նախարարը, մտնելով սրտաբանական  բաժանմունք, պառկած հիվանդներից հետաքրքրվեց. «Հո փող չե՞ք տալիս, հո ձեզանից փող չե՞ն ուզում, պետությունը մուծել է ձեր ձոխարեն, անվճար է»: Հիվանդանոցի տնօրենը ուղղեց, որ կան նաև վճարովի ծառայություներ, որին  ի պատասխան,  հիվանդը պառկած տեղից արձագանքեց . «Ես 2-րդ կարգ ունեմ, իմը անվճար է, ես էլ գոհ եմ, ինձանից կոպեկ ուզող չի եղել»:

Նշենք, որ նախարարի հիվանդանոց  ներս մտնելն ու  դիալեզով տառապող հիվանդների  նրան շրջափակելը  մեկ եղավ.նրանք  բողոքեցին, որ իրենց վիճակը շատ վատ է, իրենց  սպասարկում են Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոցում, որտեղ տեխնիկան հին է, իրենց չի օգնում, ուստի խնդրում են  իրենց տեղափոխել  նոր հիվանդանոց: Նախարարը  խորհուրդ տվեց,  մի քիչ սպասել, քանի որ գլոբալ լուծում է անհրաժեշտ այդ հարցին: Իսկ ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը կլինի՞ նոր կառավարության կազմում, նրան պաշտոնանկ կանե՞ն, թե՞ կթողնեն, նա խորհուրդ տվեց համբերել  մի 20 օր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930