Նա նաեւ հրապարակեց իր առաջիկա գրաֆիկը
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազայում» հայտարարել էր, որ ուղիղ ժամը 8-ին կարդալու է նոր Հայաստանի հռչակագիրը:
Այսպես, նա հայտարարեց. «Ինձ մնացել է 3 պարտականություն, եւ դա սիրով հիմա կկատարեմ: Ես կընթերցեմ առաջիկա մեկ ամսվա մեր շարժման գրաֆիկը. երկուշաբթի օրվանից վերսկսում ենք մարզային մեր առաքելությունները, այս անգամ՝ դահլիճային: Սրանք մեր Նոր Հայաստանի շարժման քաղաքացիական ազգային ճակատի առաջին տեղեկատվական հանդիպումներն են, որոնց ժամանակ պիտի բանավիճենք, տեսակետ ստանանք, վերջնական որոշումը երեւա: Այսպես, երկուշաբթի ժամը 16-ին «Լոռի թի-վի» ակումբում, հաջորդ օրը՝ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոն, հաջորդ օրը՝ Նոր Հաճըն, Թալին, ամսի 24-ն ժամը 12-ին Ազատության հրապարկում ենք հանդիպում, ամսի 25-ին լինելու ենք Իջեւանում, ամսի 26-ին Էջմիածին եւ Արտաշատ, 27-ին ժամը 3-ին՝ Եղեգնաձորում, իսկ ժամը 7-ին գնում ենք հաղթական Կապան»:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ այս մարզային այցելություններից հետո մայիսի 9-ին տոնական օրը ժամը 3-ին Ազատության հրապարակում գումարելու են քաղաքացիական հաջորդ ժողովը Նոր Հայաստանի շարժման, որտեղ էլ կամփոփեն մեկ ամսվա արդյունքները. «Չի բացառվում, որ մայիսի 9-ից հետո, չասեն, թե Րաֆֆին թաքուն է անում, 9 օր անց մենք պիտի կնքենք մեր ժողովրդի, քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ Նոր Հայաստանի պայմանագիրը»:
Հավաքվածներից մեկը հուշեց՝ նոր քաղաքապետի գլխավորությամբ, ինչին համաձայնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Եվ վերջում կարդաց հռչակագիրը. «Սա մեկնարկն է, սրանից պիտի բխեն մնացած քննարկումները, որոնք միս ու արյուն պիտի տան շարժմանը: Մենք, ՀՀ քաղաքացիներս, սույնով մերժում ենք գործող իշխանակարգը, որը քաղաքական դավադրություն նյութեց փետրվարի 18-ին կեղծելով ժողովրդի կամքը եւ բռնի զավթելով մեր հանրապետության նախագահությունը: Մենք չենք ճանաչում նոր վարչակարգի իշխանությունը եւ այսօր հավաքվել ենք քննարկելու նոր սկզբունքները, որոնք կհանգեցնեն նոր ազգային զարթոնքի վերածնման: Մեր ծրագրի իրականացման գործում ամբողջապես լիազորված ենք ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածով: Նոր Հայաստանի շարժման հռչակագիր»:
Վերջում պարոն Հովհաննիսյանն առաջարկեց օրհներգը երգել եւ ասել միմյանց բարի գիշեր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նոր Հայաստանի հռչակագիր…Ընթերցվեց,լսեցինք,համաձայնվեցինք,հետո…:Հաղթանակ,մենք հաղթել ենք,հետո…Ողջ ժողովուրդը սպասում է:Չարտաբերեմ ,,հիմա,, բառը,հետևանքները տեսանք,սակայն շտապել է պետք:Համակերպվել,դիմանալ հնարավոր չէ: