Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բաղրամյան 26-ին. «Անարդարությունն ունի ծավալ, չուշացնե՛ք ձեր ինքնահրաժարականը»

Ապրիլ 19,2013 19:45

Նա հայտարարեց Մայիսի 9-ին հանրահավաքի մասին:

 

Այսօր «Անի պլազա» հյուրանոցում հրավիրած հավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծրագիրը մարզային նոր այցելությունների եւ ազգային միասնության մասին ներկայացնելուց հետո ասաց, որ գուցե պայքարի այս փուլը հեշտ չէ, դյուրին չէ, եւ առավել կամք կպահանջի՝ իր գործողությունների ծրագրով, սակայն սա է, որ իրավիճակի նախախնամքն է:

Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նա ընդգծեց. «Բաղրամյան համապատասխան հասցեում թող լսեն այս նախադասությունը՝ անարդարությունն ունի ծավալ եւ հետեւանքներ, որոնք երբեք չեն կարող չափվել, մինչեւ որ արդեն ուշ է: Չուշացնե՛ք, չուշացնեք ձեր ինքնահրաժարումը իշխանությունից, որովհետեւ դա պատկանում է ժողովրդին»: Այս դիտարկումը շատ բուռն ընդունվեց ներկաների կողմից:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ մայիսի 9-ին հաղթական հավաք է լինելու Ազատության հրապարակում, մինչ այդ մարզերում լինելու է մարզային ժողովներ:

Ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը համբուրեց Եռագույնը եւ ներողություն խնդրեց՝ մոտ մեկ ժամ խոսելու համար՝ ասելով, որ «մեղքերը կքավի»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930