ԵՊՀ-ում այսօր անցկացվեց ֆրանսիական երգի փառատոն:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆրանսիական երգի փառատոն: ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող փառատոննն այս տարի 4-րդն է: «Յուրաքանչյուր տարի ունեցել ենք որոշակի թեմա, այս անգամ ընտրել ենք սիրո թեման. Ֆրանսիան աշխարհում հայտնի է որպես սիրո երկիր: Գործողությունները կարծես տեղի են ունենում Ֆրանսիայի փոքրիկ փողոցներից մեկում` սրճարանում: Երկուսը պատահաբար հանդիպում են իրար, եւ սկսվում է մի պատմություն, որն առաջնորդվում է ֆրանսիական հրաշալի երաժշտությամբ եւ ընդմիջվում բանաստեղծություններով»,-ասաց Կարինե Դավթյանը:
Նա հավելեց, որ թեմաների զարգացման հիման վրա են ընտրվել թվով 15 երգերը (Էդիթ Պիաֆից մինչ Լարա Ֆաբիան):
ԵՊՀ մշակույթի կենտրոնի շնորհաշատ սաների կատարմամբ միջոցառումը ներկայացվեց միաժամանակ հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով:
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա էին հյուրեր Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից եւ ֆրանկոֆոն տարբեր կառույցներից, ինչպես նաեւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ