Այսօր «Անի պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ընթացքում ողջ Սայաթ-Նովա փողոցում խցանում էր: Դահլիճը, որտեղ անցկացվում էր հավաքը, լեփ լեցուն էր, ասեղ գցելու տեղ չկար:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին զգուշացրեց, որ երկար է խոսելու, քանի որ այս ընթացքում շատ բան է կուտակվել իր մեջ: Նա խոսեց ապրիլի 9-ի դեպքերի մասին: Նա ասաց, որ այս ընթացքում հաղթահարվեցին խոչընդոտներ, «ընկանք, բայց չծնկեցինք». «Մենք միասնաբար երդվեցինք լուծարել մեր կապերը ներկա անօրինական իշխանության հետ: Ի լուր աշխարհի հայտարարեցինք, որ չենք ենթարկվելու կեղծ ղեկավարներին: Պայքարելու ենք մինչև հաղթանակ, մենք մեր երդումը չդրժեցինք և չենք դրժելու երբեք: Չե՛նք դրժելու երբեք»:
Խոսելով Սերժ Սարգսյանի այն դիտարկման մասին, թե Ազատության հրապարակում քիչ թվով մարդիկ կային՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հետեւելով պարոն Սերժ Սարգսյանի նախկինում հնչեցրած խոսքին, թե իր համար կարեւոր ցուցիչը Ազատության հրապարակում հավաքվածների քանակն է, կշեշտեմ հետեւյալը՝ դե ֆակտո նախագահը չի ուզում հասկանալ, որ այդ քանակը միայն Ազատության հրապարակում չէ, ամենուր է, ամբողջ մի ազգ՝ հայրենիքում, Սփյուռքում, նրանցից յուրաքանչյուրը մտովի միշտ Ազատության հրապարակում է»:
Ինչ վերաբերում է ապագա ծրագրերին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Ժողովորդը կասեր՝ 7 չափել, մեկ կտրել: Սա պետք է լինի մեր հետագա գործողությունների անկյունաքարը»:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվանից վերսկսում է իր մարզային այցելությունները. «Մենք չենք գնա սադրանքների, իսկ պայքարի անարյուն միջոցները բազմազան են: Կարող ենք իշխանությանը նեղը գցել եւ ստիպել, որ աշխատի ի շահ ժողովրդի բարօրության: ՀՀ քաղաքական դաշտում այսօր մեկարկում է պատմության պահանջված մի երեւույթ՝ նոր Հայաստան կազմավորելու գործընթաց՝ այս պահից: Այլեւս հանդուրժելն անկարելի է, հանդուրժեցինք, որ ունենք մի համակարգ, որի օրոք Մարտի 1 տեսանք, քաղբանտարկյալներ, խայտառակ դատավարություններ, կեղծված ընտրություններ, անօրինական իշխանություններ: Ուրիշ ճար չունեին, բացի ընտրակեղծիքները: Եթե այս պայքարի նոր փուլը, որն ամփոփվելու է եւ հետեւողական զարգացմամբ մտնելու է, ներկայում չհռչակենք եւ հետամուտ չլինենք դրա հաղթանակին, ապա կարող ենք կանգնել լուրջ փակուղու՝ անկախության կորստի, ինքնության կորստի առջեւ: Աստված չանի: Նրանք միայն կառչում են հին անուրջներից: Մեր կառքն արդեն գնացել է: Անկախությունը կլինի, հարցն այն է միայն, թե երբ եւ ինչպես: Ընկնելու է հայ ժողովրդի անկախության խնձորը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ծեր գնչուհին բախտս կարդաց` իմ հայացքի մեջ մոխրացած
Նա կիսաձայն ինձ շշնջաց, որ մի անցորդ եմ ուշացած…
Որ իմ ԿԱՌՔՆ ԱՐԴԵՆ ԳՆԱՑԵԼ Է… ես ուշացել եմ նրանից…
Ով իմ ՁԱՅՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ Է` արդեն հեռու է ինձանից…))))))
Հե՜յ դուք, Մովսեսներ, նորաթուխ ու խակ
Անառակ որդիք Հայոց աշխարհի,
Այդ ո՞ւմ կառքին եք դուք այդպես լծված,
Այդ ո՞ւմ կամքին եք դուք դարձել գերի:
Ո՞ւմ կամքով եք դուք թշնամու նման
Մեր հողում վախ ու կասկած սերմանում,
Ի՞նչ եք անճանաչ տան գողի նման
Երդիկից վերջին եզը դուրս հանում:
Թառել եք ինչպես հարբած կառապան
Անորոշության խելագար կառքին,
Ո՞ւր եք սլանում ինչպես դիվահար,
Ի՞նչ եք պատրաստել դուք հայոց ազգին:
Բայց լավ իմացե՛ք, երկար ականջով
Ձեր սուտը առողջ զավակ չի ծնի,
Ձեր մոլեռանդի անկապ բարբաջով
Պոռնիկին երբեք կույս չե՛ք դարձնի…
Եվ կընկնի հայ ժողովրդի անկախության խնձորը, ու կծաղկի Մարոյի բոստանը…)))))