Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներսես Նազարյանը «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի հե՞տ չի «սերտաճել»

Ապրիլ 19,2013 18:17

Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանը «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Իդեալ» անունով, բաժնետերերից է:

Թերեւս հենց այդ հանգամանքը նկատի ունենալով էլ, ՀՀ ոստիկանությունն իր տարածած հայտարարության մեջ Ներսես Նազարյանի  պաշտոնանկության պատճառների մասին նշել էր. «Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ»:

«Պաշտոնական հիմնավորման մեջ նշված էր Ներսես Նազարյանի բիզնեսի եւ աշխատանքի անհամատեղելիությունը, բայց կարծես ինքը վաղուց բիզնես ուներ եւ դա Ձեզ հայտնի էր», – «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այս դիտարկմանն էլ` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել էր.  «Իհարկե, ինձ հայտնի է: Բայց ես այսպես եմ մոտենում, ես օրենքի մարդ եմ` բիզնեսը իր անձի վրա ձեւակերպված չէ, ես հասկանում եմ, որ սա օրենքի առումով նորմալ է: Բայց մարդկային առումով հո ես ինքս ինձ չե՞մ խաբելու: Դա էլ կա, իհարկե, բայց պետք է կողմնորոշվել` կամ-կամ»:

Խոսքը, մեր տեղեկություններով, ոչ միայն հայտնի «Մոսկվիչկա» սուպերմարքեթների ցանցի մասին չէր, որի սեփականատերը Ներսես Նազարյանի որդին է, այլ հենց «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի:

Ըստ որոշ տեղեկությունների, պարոն Նազարյանը ոչ թե որդու, զոքանչի կամ իր տիկնոջ անունով է ձեւակերպել իր բիզնեսը, ինչպես որ սովորաբար անում է մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը, այլ հենց իր: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ը, բացի «Իդեալ» խանութների ցանցից, հանդիսանում է նաեւ հայտնի բրենդային մի շարք խանութների սեփականատերը մեր երկրում:

Պարոն Նազարյանից չհաջողվեց այս տեղեկությունը ճշտել. նրա բջջային հեռախոսը օրվա տարբեր ժամերին պարբերաբար «զբաղված» էր ցույց տալիս:
Սակայն Aravot.am-ի հարցերին պատասխանեց «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի սեփականատեր Նորիկ Խաչատրյանը. «Նման բան չկա: Ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որտեղ պարոն Նազարյանը մեր բաժնետերն է: Անգամ նման միտք չի եղել»,-վստահեցրեց Նորիկ Խաչատրյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930