Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տուժող կողմը պահանջում է Ռուբեն Հայրապետյանին

Ապրիլ 19,2013 18:09

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր ընթանում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը, այսօր սկսվեց կողմերի միջնորդություններով, որոնք վերաբերում էին էական հանգամանքների պարզման կապակցությամբ դատակոչի ցուցակը լրացնելուն:

Անցյալ տարվա հունիսի 17-ին ռեստորանային համալիրում բռնարարքի ենթարկված, մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը դատարան ներկայացրեց Ավստրիայի կլինիկայից ուղարկված բժիշկների եզրակացությունը: Այդ կապակցությամբ մեղադրանքը պաշտպանող դատախազ Արթուր Դավթյանին հետաքրքրում էր, թե ում կողմից է նախաձեռնվել բժիշկներին դիմելը, որ տվյալ բժշկական փաստաթղթի հեղինակները բժիշկնե՞ր են, պրոֆեսորներ: Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հավելեց, որ Վահե Ավետյանի ընկերն է ուղարկել Ավստրիայի կլինիկա փաստաթղթեր եւ այնտեղից ստացվել է պատասխան՝ հունիսի 19-ի կանչը չսպասարկելու մասին: Սակայն նա ասաց, որ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի դատարանին:

Այնուհետեւ սկսվեց կողմերի քննարկումը՝ դատաքննությունը լրացնելու մասին: Տուժող կողմի ներկայացուցիչները միանշանակ կողմ էին, որ դատարան հրավիրվի Ռուբեն Հայրապետյանը, քանի որ, ըստ նրանց՝ Ռուբեն Հայրապետյանը տեղյակ է եղել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ովքեր են հրահրել եւ որ նա հստակ տիրապետում է կատարվածին:

Դատավոր Դավիթ Հարությունյանը փորձեց ճշտել, թե ինչ սկզբունքով են հրավիրվելու վկաները դատարան, արդյոք նրանք ականատես վկանե՞ր են, թե՞ հնարավոր ականատեսներ: Պաշտպանական կողմից նույնիսկ ռեպլիկ հնչեց՝ հրավիրել Ավան համայնքը, իսկ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանն էլ հեգնեց՝ ակնարկելով այդ օրը ռեստորանային համալիրում հարսանիքի մասնակիցներին հրավիրելուն, մասնավորապես՝ «փեսային, հարսին, քավորին»:

Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց երեք վկաների մասով միջնորդությունը, որոնց դատարան կանչելուն կողմ են եղել ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրանքի կողմը, մասնավորապես՝ դատարան կկանչվեն ռեստորանի մենեջեր Դավիթ Հայրիյանը, մատուցողներ Մանուկ Մնացականյանը եւ Գեւորգ Միքայելյանը:

Ինչ վերաբերում է դատարան հրավիրել Վահե Ավետյանի գործով առնչված բժիշկներին, նրան հասցված վնասվածքները ճշտելու համար, ապա սրան էլ առարկեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, նկատելով, որ վնասվածքների ճշտման համար կրկնակի փորձաքննություն է նշանակվում եւ հրավիրյալ բժիշկները չէ, որ պիտի հաստատեն կամ ժխտեն վնասվածքները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930