Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղադրվում է անչափահասի նկատմամբ ոչ բնական եղանակով բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ

Ապրիլ 19,2013 17:26

Ամբաստանյալը նախկինում դատված է

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Արամո Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտի 19-ին, ժամը 18-ի սահմաններում Լոռու մարզի բնակչուհուն՝ 1994թ. մայիսին ծնված աղջկան խաբեությամբ տարել է Ալավերդի քաղաքում գտնվող իր բնակարան, ապա իբր իր հետ սեռական հարաբերություն ունենալու մասին այդ քաղաքում տեղեկություններ տարածելու սպառնալիքով, նրան շանտաժի է ենթարկել, պահանջել իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

Աղջիկը կարծելով, որ հակառակ դեպքում ինքը կվարկաբեկվի, ենթարկվել է տղայի պահանջին եւ վերջինս այդ բնակարանում հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել աղջկա հետ: Ա. Ավետյանն աղջկան տարել է նույն շենքի մեկ այլ բնակարան եւ հեռացել:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ մարտի 20-ին, ժամը 13-ի սահմաններում Ա. Ավետյանը եկել է այդ բնակարան եւ աղջկանից պահանջել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն աղջիկը կտրուկ հրաժարվել է: Ավետյանը բռնություն գործադրելով, հարվածելով աղջկա մարմնի տարբեր մասերին՝ կրկին նույն եղանակով սեռական հարաբերություն է ունեցել :

Ա. Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3- կետով («Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ») եւ 140-րդ («Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը») հոդվածներով: Ա. Ավետյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբանը:

Նշենք, որ նախկինում դանակահարության համար դատված Ավետյանը սկզբում ձերբակալվել է, հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարությունն ընթանում է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում:

Դատական տեղեկատվական «Դատալեքս» ինտերնետային կայքում տուժող աղջկա սեռը սխալմամբ գրված է «արական»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար says:

    Չեմ կասկանում այս կարգի լուրերի մանրամասն հրապարակումը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930