Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականների հանդիպումը փոքր եւ միջին ձեռնարկատերերի հետ

Ապրիլ 19,2013 16:57

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է նախընտրական քարոզարշավը: Հերթական հանդիպումը փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ էր: Կուսակցության ներկայացուցիչները կարևորեցին փոքր ու միջին ձեռներեցության զարգացումը՝ շեշտելով, որ իրենց նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձված այս խնդրին: Երևանը պետք է գրավիչ լինի ներդրումների ու բիզնես ծավալողների համար:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ որևէ քաղաքական ուժի նախընտրական ծրագրում գրված չէ, թե ուզում են վատ Երևան ունենալ, բոլորի ծրագրերն էլ խոստումնալից են ու գեղեցիկ: Կարևորն այն է, թե որ քաղաքական ուժն է ի զորու իր խոսքը գործ դարձնել:

«Փոքր ու միջին ձեռներեցությունը ոչ միայն երկրի տնտեսության ողնաշարն է, այլև միջին խավի ձևավորման հիմքը, հետևաբար պետք է բարենպաստ միջավայր ստեղծվի վերջիններիս համար: Երևանը պետք է գրավիչ լինի ներդրումների ու բիզնես ծավալողների համար»,- նշեցին կուսակցության ներկայացուցիչները՝ հավելելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լավ գիտի, թե ինչպես հասնել դրան:

Կուսակցության ներկայացուցիչները կոչ արեցին անպայման մասնակցել ընտրություններին և համոզված լինել՝ հաղթանակի պարագայում ոլորտի առաջնահերթ խնդիրները լուծում կստանան:

ԲՀԿ պաշտոնական կայքէջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930