ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի ցանկանում մեկնաբանել քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը փակել է իր կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, օգտագործելով թե մարդկային, եւ թե ֆինանսական միջոցները։
«Ես ձեզ միշտ ասել եմ, որ երբեւէ բացի իշխանություններից ոչ ոքի չեմ քննադատելու երբեք, ես ունեմ մի թիրախ ՝ Սերժ Սարգսյան, Հանրապետական կուսակցություն եւ երբեք այլոց թիրախ, քննադատության առարկա չեմ դարձնելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Մանուկյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ