Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը` բոհեմական մշակութային գիշեր Երեւանի քաղաքապետարանում

Ապրիլ 19,2013 16:32

Ապրիլի 20-ին տեղի կունենա «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաքի» հռչակման ամփոփիչ հանդիսավոր արարողությունը:

«Քաղաքը կրում էր այդ տիտղոսը, իսկ քաղաքացին հանդիսանում էր գրքի քարոզիչը: Երիտասարդներն ու ալեհերներն ակտիվ կերպով մասնակցում էին կազմակերպած յուրաքանչյուր միջոցառմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:

Նրա պնդմամբ, բարձր կարելի է գնահատել միջոցառումների ցանկը, հատկապես բացման արարողությունից հետո.

«Երեւանն ակտիվացավ, ընթերցասերը շատացավ, գրադարանների այցելուները աճել են 7 տոկոսով, տպագրվել են հարյուրավոր հեղինակների գրքեր: Հայ ընթերցողը ունեցավ իր անձնական գրադարանը, բազմաթիվ հյուրեր այցելեցին Երեւան, իսկ հայ հանրույթը ներկայանալի եղավ»:

Պրն. Սուքիասյանի խոսքով՝ մինչ լուսաբաց քաղաքացին ականատես ու մասնակից կլինի նոր հրատարակված գրքերի շնորհանդեսների, «Գրքի ճանապարհ» ֆիլմի պրեմիերային, սիմֆոնիկ ու հոգեւոր երաժշտության համերգներին, ջազային ու թատերականացված ծրագրերին, կամերային ու երգչախմբային կատարումներին, հեղինակային երգի ու ասմունքի ծրագրերին, հեղինակավոր գրողների սեմինար-քննարկումներին, գրքի ցուցահանդես-վաճառքին եւ այլն:

Բոհեմական մշակութային գիշեր կլինի Երեւանի քաղաքապետարանում: Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա մասնակիցը լինել այդ ամենի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930