Արքայադուստր Սոֆի Օդուեն-Մամիկոնյանը՝ հայ գահաժառանգը և ֆենթեզի ժանրում Ֆրանսիայում ամենաշատ գիրք վաճառող գրողը Նյու Յորքի Լարչմոնթ գյուղում իր ստորագրությամբ կբաժանի «Տարա Դունկան»-ի վիպաշարը: Գրում է «Փեթչ» լրատվականը: Միջոցառումը տեղի կունենա այսօր, «Voracious Reader» գրախանութում:
Լրատվականը գրում է, որ նրա կենսագրության համաձայն, արքայադուստր Սոֆիի ընտանիքը 200 տարի առաջ փախել է Ռուսաստան, քանի որ հայրենիքում ճնշումների էին ենթարկվում: 1917թ. բոլշևիկները նրանց աքսորել էին Ֆրանսիա: 1990-ականներին Հայաստանի իշխանությունները արքայադուստր Սոֆիին խնդրել էին վերադառնալ Հայաստան և հանդես գալ որպես թագուհի, բայց նա մերժել էր՝ չցանկանալով, որ առանց այն էլ աղքատ երկրի ուսերին թագավորական ընտանիքի ծախսեր բարձվեն:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ