Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել եւ պահանջում էին հրապարակել «Երևան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերը, վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքները, օրինազանց և թալանչի պաշտոնյաներին պաշտոնանկ անել ու նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցել: Ոստիկանությունը փորձեց ակցիայի մասնակիցներին խոչընդոտել, հրմշտոց տեղի ունեցավ ոստիկանների եւ երիտասարդների միջեւ:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսկիյանը հորդորում է ակցիայի մասնակիցներին՝ հեռանալ քաղաքապետարանի մոտից, քանի որ խոչընդոտում են երթեւեկությանը:
Ցուցարարները մոտ 10 րոպե կանգնեցին քաղաքապետարանի մոտ եւ այս պահին շարժվում են Ազատության հրապարակ՝ «Ոչ քաղաքապետին», եւ այլ բացականչություններով եւ ոստիկանների ուղեկցությամբ:
Ակցիային մասնակցում են նաեւ ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Այլ մանրամասներ եւ տեսանյութը՝ շուտով