Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը Հայաստանում իրական ընդդիմություն դեռ չի տեսնում. «Իրական ընդդիմությունը կարող է լինել այն ժամանակ, երբ կլինի իրական իշխանություն»։
Քաղաքագետը դժվարանում է ասել, թե երբ կունենանք իրական ընդդիմություն, սակայն դրա բանաձեւը հստակ է՝ հանրության ձայնը ստացած ուժը իշխանությունը պետք է ծառայեցնի ոչ թե իր անձնական շահերին, այլ ժողովրդին։
«Ես պետք է ցավով շեշտեմ, որ մենք դեռ այդ իրավիճակում չենք և չեմ էլ իմանում, երբ մենք այս կեղտից դուրս կգանք»,- նկատում է նա։
Նրա կարծիքով՝ այսօր Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, իրենց ընդդիմադիր համարող ուժերը միավորվելու դեպքում, կարող են իշխանության հասնել մայրաքաղաքում։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ