Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանից փախուստի դիմած կալանավորի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ապրիլ 19,2013 15:54

Ապրիլի 18-ին Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից փախուստի է դիմել դատարան բերված կալանավոր՝ Արմեն Կաբալյանը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեցին ոստիկանության լրատվության ծառայությունից, փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):

Նախկին դատապարտյալ՝ Ա. Կաբալյանն այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ավազակային հարձակման և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար: Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930