Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից երեկ հետաքրքրվեց՝ որպես Երեւանի բնակիչ, Տարոն Մարգարյանից շա՞տ դժգոհ եք: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես որպես բնակիչ հարց չունեմ, որպես մարդ էլ հարց չունեմ: Տարոն Մարգարյանն իմ հանգուցյալ ընկերոջ տղան է: Ես խնդիր չունեմ իր հետ՝ որպես անձ: Բայց Տարոն Մարգարյանին չի ընտրում երեւանցին, ընտրում է Տարոն Մարգարյանին նշանակող-ազատողին: Սա է խնդիրը: Սա են ուզում թաքցնել ՀՀԿ-ականները: Տարոն Մարգարյանի անձի հետեւում կարծես ուզում են թաքնվել: Բայց ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույն Տարոն Մարգարյանին հանեն եւ ուրիշ մի քաղաքապետ բերեն: Նախադեպ ունենք՝ 4 տարվա մեջ 3 քաղաքապետ փոխեցին, հարցրեցի՞ն երեւանցիներին: Երեւանցին ձայն է տվել մի քաղաքապետի, հետո այդ քաղաքապետին փոխում են, ինչպես իրենք ուզում են: Էդպես ո՞նց կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ