Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Գեղական ակումբ դարձած ՀՀՇ-ն հիմա դարձավ քաղաքի պալա՞տ»

Ապրիլ 19,2013 15:43

«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը զարմանում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի գնահատականներից` «մարդ կուսակցությունների դարաշրջանն ավարտվել է»: «Լուրջ պատիվ է մարդ կոչվելը, հասկացանք փոքր ենք: Միշտ եմ ասել` մեր կուսակցությունը փոքր է…առավել եւս, որ հինգ տարի այդ նույն մարդիկ ի լուր աշխարհի հայտարարում էին ` 18 կուսակցություն միավորվել են: Այն ժամանակ մեծ էինք երեւում հա՞: Հիմա փոքրացել ենք, լավ փոքր ենք, թույլ ենք, ոչ մի ազդեցություն չենք կարող ունենալ, ինչո՞ւ եք աղմկում, մեզ այսքան ուշադրություն դարձնում»,- այսօր «Վարկած» ակումբում ասաց պարոն Գիմիշյանը:

Նա , որպես նախկին ՀՀՇ-ական, անդրադարձավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականներին, թե ՀՀՇ-ն վերածվել էր գեղի ակումբի եւ այսպես արձագանքեց. «Համաձայն չեմ, այնտեղ շատ լավ ընկերներ ունեմ, որոնք մնացել էին հանուն գաղափարների: Անհարմար եմ զգում նույնիսկ այդ բառերը կրկնել: Եթե այդպես է, հիմա ի՞նչ դարձավ քաղաքի պալա՞տ: Ի՞նչն է փոխվել, միայն անո՞ւնը կամ մի քանի հոգի են ավելացե՞լ»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ կուսակցությունների Դաշինք միավորման գործունեությանը, պարոն Գիմիշյանն ասաց, որ Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն իրենց ասել է` շարունակելու է մնալ Դաշինքում եւ հետագայում կմիանա, իսկ Հրանտ Բագրատյանն էլ վերադարձի կոչին պատասխանել է` կքննարկենք կասենք:

Անդրադառնալով հետընտրական զարգացումներին` պարոն Գիմիշյանը նկատեց. «Ամեն ինչ չարվեց, որ լայն կոալիցիա ձեւավորվի: Բայց այսօր էլ մեր կուսակցությունը ցանկանում է, որ «Ժառանգությունը» առավելագույն ձայներ ստանա եւ իմ երազանքն է, որ կեղծ ընդդիմությունը ձայներ չստանա»:

Նա հավանական չի համարում ընդդիմության համախմբումը ավագանու ընտրություններում. «Որովհետեւ քիչ չեն այն կառույցները, որոնք ցանկանում են իշխանության ձեռքից վերցնել իշխանությունը: Կա կեղծ ընդդիմություն, կա նաեւ կեղծ իշխանություն, որ ասում են` ոնց լինի գրավենք իշխանությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930