Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղադրվում է առանձին դաժանությամբ սպանություն կատարելու մեջ

Ապրիլ 19,2013 15:35

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է Ս.Երեմյանի կողմից 2013թ. հունվարի 3-ին «Դալմայի այգիներ»-ում Ա.Հունանյանին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի ցուցումով Ս.Երեմյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով (նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով): Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Երեմյանը, ով նախկինում սպանություն կատարելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել, 2013թ. հունվարի 3-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում գտնվող և փաստացի իրեն պատկանող տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ա.Հունանյանի հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածել է նրան` պատճառելով առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` սպանությունից երկու ժամ անց, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, Ս.Երեմյանը դանակով և կացնով որովայնի հատվածից երկու մասի է բաժանել Ա.Հունանյանի դին և թաքցրել տան հետնամասում գտնվող փոսում` այն ծածկելով խոտերով, մետաղյա ցանկապատով և այլ առարկաներով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով` Խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ կատարված սպանություն:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության
մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930