«Ավատար 2»-ի պրոդյուսերը` Ջոն Լանդաուն հանրության հետ կիսվել է նոր նախագծի մի գաղտքնիքներից մի քանիսով: Ավելի կոնկրետ` հայտնի է դարձել, որ մի քանի տեսարան կնկարահանվի ջրում: Այսպիսի բան դեռ չի եղել ոչ մի ֆիլմում:
«Մենք հրավիրել ենք թվային տեխնոլոգիաների այն նույն թիմին, ովքեր աշխատել են «Ավատար»-ի առաջին մասի վրա: Նրանք փորձելու են օգտագործել motion capture-ը ջրի տակ,- ասել է Լանդաուն եւ ավելացրել,- իհարկե, ջրի սիմուլացիան կարելի է համակարգչային գրաֆիկայի միջոցով ստանալ, սակայն անհնար է մարդկային շարժումը սիմուլացնել ջրում: Այդ իսկ պատճառով, մարդիկ կնկարահանվեն հատուկ ջրավազանում»:
Նկարահանման պրոցեսի էությունը մնացել է նույնը. տեսախցիկը ֆիքսում է ազդանշանը, որը փայլում է դերասանական կոստյումների վրա: Ահա հենց սա է, որ երբեք չեն փորձել անել ջրի մեջ:
Պրոդյուսերը հերքել է այն տեղեկությունը, թե Ջեյմս Քեմերոնը իջել է Մարինյան ձորը, որպեսզի հավաքի ֆիլմի համար սիկվելների համար անհրաժեշտ նյութերը: Լանդաուն պնդում է, որ ռեժիսորը պարզապես սիրում է գտնել նորը, «ուսումնասիրել աշխարհը»: Քեմերոնը նկարահանել է ստորջրյա կյանքը, սակայն այն ամենեւին էլ կապ չունի «Ավատար»-ի հետ:
Ռեժիսորը դեռ չի որոշել՝ ինչպիսի՞ ստանդարտներ կվերցնի նկարահանումների համար` 24, 48 թե 60 կադր վայրկյանում: Սակայն մի բան հաստատ է` ֆիլմը լինելու է 3D տարբերակով:
Աղբյուր` kinodom.org