Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մեր աճող սերունդը պատրաստ է տեր կանգնել թե’ Հայաստան աշխարհին, թե’ հպարտ Արցախին»

Ապրիլ 19,2013 15:30

Ղարաբաղյան շարժման 25-րդ տարելիցի կապակցությամբ, հանրապետության բոլոր դպրոցներում փետրվար-մարտ ամիսներին կազմակերպվել են բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ` նվիրված հայոց նորագույն պատմության ընթացքի կարևորագույն իրադարձություններից մեկին` ազատագրական շարժմանն ու ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Այդ համատեքստում հայտարարվել է նաև շարադրությունների մրցույթ` “Արցախ` ի՛մ սեր, ի՛մ հպարտություն”   թեմայով, որի հաղթողների պարգևատրման արարողությունն այսօր կայացել է Հայաստանի պատմության թանգարանում:

Դպրոցականներին ողջունել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է. “Խորհրդանշական է, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում ենք ամփոփում մրցույթի արդյունքները։ Շարադրությունների մրցույթը ևս մեկ առիթ էր մեր դպրոցականների համար իրենց ստեղծագործություններում Արցախի հանդեպ իրենց սերը, հպարտությունն ու հայրենասիրությունը դրսևորելու: Այս մրցույթի ընթացքում զգացվում էր, որ կար Արցախին տեր կանգնելու պատրաստակամություն, ոգի, սեր և հպարտություն երիտասարդ սերնդի մոտ”,- նշել է նախարարի պաշտոնակատարը` հավելելով, որ մրցույթի ընթացքում պարզ է դարձել, որ աշակերտների ճնշող մեծամասնությունը, սիրելով և հպարտանալով Արցախով, այնտեղ երբևէ չի եղել:

Արմեն Աշոտյանն այդ համատեքստում տեղեկացրել է, որ նախարարությունը որպես պարգև  հաղթող աշակերտների համար 3-օրյա այց կկազմակերպի դեպի Արցախ, որին կմիանան նաև թիվ 190 դպրոցում անցկացված մրցույթի հաղթողները: “Հաղթանակած աշակերտներն իրենց աչքով կտեսնեն մեր պատմական հայրենիքի այն հողակտորը, որի մասին այդքան երկար ժամանակ խորհում, մտածում և զգում էին: Շնորհակալություն բոլոր այն աշակերտներին, ովքեր իրենց մտորումներով կիսվել են` դառնալով “Արցախ՝ իմ սեր, իմ հպարտություն”  կարգախոսի կրողները և տարածողները: Բոլոր աշխատանքներից զգացվում էր, որ Արցախը չտեսած, բայց Արցախը սիրող և իրականում Արցախով ապրող երիտասարդ սերունդ է մեծանում, որը հույս է ներշնչում, որ անկախ առօրյա հոգսերից`  յուրաքանչյուր երիտասարդ իր հոգում Արցախի համար պահում է մի փոքրիկ, բայց տաքուկ անկյուն, որն ավելի մեծ և տաք կդառնա, երբ մեր երիտասարդները գոնե մեկ անգամ լինեն և իրականում տեսնեն այն հողը, եկեղեցին և երկինքը, որի համար մեր ավագ սերունդն իր արյունն է տվել: Վստահ եմ, որ Արցախյան ազատամարտի այսօրվա ձեռքբերումները, հայկական պետականության, մեր երկրի զարգացման գործընթացը շուտով կտեղափոխվի ավելի հուսալի ձեռքեր, քանի որ մեր աճող սերունդը պատրաստ է տեր կանգնել թե’ Հայաստան աշխարհին, թե’ այդ աշխարհի մի փոքր, բայց հպարտ հատվածին՝ Արցախին”,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ ՀՀ մարզերից, Երևանից ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվել տեղերում լավագույնը ճանաչված 9-12-րդ դասարանների աշակերտների շուրջ 300 աշխատանքներ, որոնցից ընտրվել են 10 լավագույնները:

https://www.edu.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930