Մարլին Էդոյանի «Հայերի պատկեր» ֆիլմի նպատակը ոչ թե հայերի դժբախտ պատմությունը ցույց տալն է կամ ներկայիս իրավիճակի մասին պարզաբանումներ անելը, այլ սովորական հայերի խոսքը փոխանցելն է: Գրում է «Մոնրեալ գազետ» պարբերականը:
Նա նկարահանել է սարերում, խուլ վայրերում ապրող ընտանիքներ, գյուղացու, որն իր ավանակի հետ տուն է վերադառնում, բլրի վրա նստած այրի թշվառ կանանց:
Կին ֆերմերը պատմում է, որ նա երբեք ազատ ժամանակ չի ունենում իրենով զբաղվելու համար, անընդհատ աշխատում է, որ ծայրը ծայրին հասցնի, վառելափայտ է հավաքում, կով է կթում, մածուն սարքում, հաց է թխում: Բայց չի կարողանում իրեն այլ տեղ պատկերացնել. «Ի՞նչ կա արտասահմանում», – հարցնում է նա, – «ոչ մի բան»:
Կոստյում հագած գյուղացին՝ իր ավանակի հետ կանգնած, պատմում է իր բանակային տարիներից, պատմում է, որ Հայաստանը միշտ տառապանքներ է կրել պարսիկների, թուրքերի, վրացիների և այլոց անընդմեջ հարձակումներից:
Էդոյանի ֆիլմում պատասխաններ չկան, միայն պատմություններ կան՝ մոռացության մատնված մարդկանց սրտառուչ պատմություններ, որոնց կյանքը երբեք հեշտ չէ: Ականջալուր լինելով՝ նա նրանց ձայն է տալիս: Գրում է պարբերականը
Մարիլին Էդոյանը մեծացել է Լիբանանում, այժմ բնակվում է Մոնրեալում: «Հայերի պատկեր» ֆիլմը նկարահանել է Լեռնային Ղարաբաղում և հայերով բնակեցված Վրաստանի տարածքներում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ