Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն արձագանքում է Լեւոն Բարսեղյանի հայտարարությանը՝ այն որակում անհեթեթություն

Ապրիլ 19,2013 14:43

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ահազանգել էր, որ իր ֆեյսբուքյան էջը դատախազության կողմից վերահսկվում է:

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aravot.am-ին պարզաբանեց. «Դա անհեթեթություն է:  Ընտրություններին նախորդող ժամանակահատվածում եղել է մոնիթորինգ եւ ոչ մի բան գաղտնի չի արվել: Ամեն ինչ եղել է հրապարակային եւ այդ մասին տեղեկատվությունը տեղադրվել է կայքում: Ընտրությունների ժամանակ մոնիթորինգի են ենթարկվել կայքերը եւ օպերատիվ արձագանք է եղել բոլոր այն հայտարարություններին, որոնք ընտրակաշառքների, հանցագործության մասին են եղել»:

Մեր հարցին՝ եթե նույն հայտարարությունը իմ ֆեյսբուքյան էջում լիներ, դարձյա՞լ մոնիթորինգի տակ էր հայտնվելու՝ Սոնա Տռուզյանը պատասխանեց, որ ոչ մեկի ֆեյսբուքյան էջը չի վերահսկվում. «Մենք այդքան ռեսուրս չունենք սոցիալական ցանցերը մոնիթորինգի ենթարկելու: Լեւոն Բարսեղյանի հայտարարությունը տեղադրված է եղել կայքէջերից մեկում: Այդ հայտարարության մեջ տեղեկատվություն կար, որ բաժանվում է ընտրակաշառք, եւ բնականաբար ոստիկանությունը պետք է հետաքրքրվեր հայտարարությամբ: Ես առավել քան վստահ եմ, որ եթե ոստիկանությունը ընթացք չտար, կարող էին մեղադրել իրավապահ մարմիններին, որ  հանցագործության մասին հաղորդումներին ընթացք չեն տալիս: Մշտադիտարկման արդյունքում ԶԼՄ-ների հրապարակումներին տրվել է ընթացք: Դրանց հիման վրա կան հարուցված քրեական գործեր, մեղավոր անձինք ենթարկվել են պատասխանատվության: Կան քրեական գործեր, որ հիմա դատարաններում են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930