Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայրիկյանին ուզում էին սպանել». Հայտարարեց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը

Ապրիլ 19,2013 14:39

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ Հայրիկյանի մահափորձի գործով  նախաքննությունն ավարտված է, ինչի առիթով կան երեք ձերբակալվածներ. «Այս առումով մենք ունենք դիտողություններ եւ միջնորդություններ, որոնք վերաբերում են ոչ միայն պատվիրատուին: Քննվել են տասնյակ մարդիկ, այսինքն նրանք, ովքեր որ պետք է քննվեին»:

Aravot.am-ի դիտարկմանը` Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե գործով ձեռք բերված ապացույցները շատ թույլ են, Բաղդասարյանը ասաց.  «Ես չեմ կիսում Սիրունյանի կարծիքը, թե գործով ձեռք բերված ապացույցները թույլ են»:

Իսկ թե ինչու իրականացվեց այդ մահափորձը, Բաղդասարյանը նշեց` «Կարծում եմ՝ տարբեր պատճառներ կան, առաջինը՝ նրան ուզում էին սպանել, ապա, որ խարխլեն  պետական հիմքերը, որ թուլացնեին վերջինիս ունեցած քաղաքական լավ անցյալը եւ այլն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930