Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանը ՀՀ իշխանություններից պահանջել էր Միխայիլ Գորբաչովին եւ Այազ Մութալիբովին պատասխանատվության կանչել Հաագայի միջազգային դատարան՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար: «Առավոտի» հարցին, թե՝ Ձեր պահանջը որեւէ արձագա՞նք ստացավ, Գրիշա Սարգսյանն ասաց. «Արձագանքներ եղել են թե՛ գրավոր եւ թե՛ բանավոր տեսքով: Նոր կառավարության ձեւավորումից հետո մենք, որպես պահանջատեր, կներկայացնենք միջազգային փաստեր: Եթե նոր ձեւավորվող կառավարության կազմն էլ մեր պահանջը չբավարարեց, մենք պահանջելու ենք մի շարք կառույցների ղեկավարների հրաժարականը»:
Գրիշա Սարգսյանի հետ հարցազրույցը՝ հաջորդ համարում:
«Առավոտ» օրաթերթ