Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցեղասպանության մասին ֆիլմի ոչ դասականացված մոտեցում

Ապրիլ 19,2013 14:32

Օրերս «Առավոտի» հետ զրույցում գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց. «Վերջերս պատիվ ունեցա ընթերցել Հարություն Հարությունյանի (լուսանկարում) եւ Արամ Շահբազյանի «Հարդենբերգի վկաները» կինոսցենարը: Սցենար, որտեղ առաջին անգամ ես տեսա,

որ չկա, կարելի է ասել, արդեն դասականացված մոտեցումը մեր ազգի հետ պատահած մեծ ողբերգության, չկա մեր, մի տեսակ, աշխարհին հաճախ անհաղորդ ողբը: Սցենարը ոչ թե լացուկոծ է, ոչ թե յաթաղանի ցուցադրություն, այլ պայքար՝ հանուն արդարության, հանուն համամարդկային արժեքների, հանուն մարդու եւ ազգերի իրավունքի, եւ շատ ավելի ամբողջական է ներկայացնում մեր ողբերգությունը, քան մինչ այդ հայտնի ֆիլմերը:

Ուստի խնդրում եմ, որ թերթը անդրադառնա այդ հրաշալի սցենարին եւ ավելի հանգամանալից ներկայացնի ընթերցողին:

Կարծում եմ, որ բոլորս պիտի տեր կանգնենք այս սցենարին, քանզի երկու տարի է մնացել Ցեղասպանության հարյուրամյակին: Մինչ այս մեր ազգի մեծ ողբերգության մասին ավելի հետաքրքիր գործ չեմ կարդացել»:

Հարություն Հարությունյանի հետ հարցազրույցը

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930