Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ՀԱԿ-երը վիճելու են նաեւ պետբյուջեից հատկացվող ֆինանսների ու հանձնաժողովների տեղերի համա՞ր

Ապրիլ 19,2013 14:28

Թե երկու ՀԱԿ-երից ում է ներկայացնում ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը պնդում է՝ երկու ՀԱԿ դաշինքին:

Դիտարկմանը, թե  ԱԺ մուտք գործած ՀԱԿ դաշինքը պետբյուջեի հաշվին գումարներ է ստանում եւ ընտրական տեղամասային հանձնաժողովներում ունի տեղեր: Հիմա, երբ դե ֆակտո չկա դաշինքը եւ երկու ՀԱԿ-երը հակասությունների մեջ են, ինչպե՞ս են բաժանվելու այդ փողերը եւ հանձնաժողովի տեղերը, պարոն Գիմիշյանն այսօր «Վարկած» ակումբում ասաց. « Դաշինքը չի կարող վերանալ, քանի դեռ ԱԺ-ն գոյություն ունի… հակադրություն չկա, եթե ինչ-որ մեկը մեզ հետ հակադրության մեջ է, դա իր խնդիրն է:  Ինչ վերաբերում է հանձնաժողովի տեղերին, այո,՛ տեղերը պատկանում են ՀԱԿ դաշինքին, որը այսօր ութ կուսակցությունից  է բաղկացած: ՀՀՇ-ն ընդամենը մեկն է, իսկ մյուս յոթ կուսակցությունները ՀԱԿ կուսակցությանը մաս չեն կազմել: Շարունակում են մնալ ՀԱԿ կուսակցությունների միավորման անդամներ: Ուրեմն թող բարի լինեն հստակեցնեն հանձնաժողովների տեղերը.  ծայրահեղ դեպքում ՀՀՇ-ն կարող է ակնկալել մեկ ութերորդը տեղերից: Ֆինանսները նույնպես»:

Թե երկու ՀԱԿ-երից որ մեկն է իրականը, պարոն Գիմիշյանն ասաց. «Երկուսն էլ իրական ՀԱԿ են: Կա  օրենքների սահմաններում ձեւավորված կուսակցություն եւ կա հինգ տարի գոյություն ունեցող  ՀԱԿ կուսակցությունների միավորում: Նորաստեղծ կուսակցությունը որոշեց կառույցի անունը վերցնել: Ստացվում է՝  մենք չենք աղմկում, նրանք են աղմկում, թե  մեր անունից հանդես մի եկեք: Հանգիստ ենք վերաբերում այդ խնդրին, որովհետեւ միավորումը արդարադատության նախարարությունում գրանցված միավորում չէ, երբեք էլ գրանցված չի եղել: Այդ անունը կարող էր կուսակցությունը հանգիստ վերցնել: Բայց մենք ՀԱԿ կուսակցության անունից հանդես երբեք էլ չենք եկել: Կոնգրեսի անունից ենք հանդես եկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեյրան says:

    1992թ.ՀՀՇ-ն իրեն կուսակցություն հռչակեց,որպեսզի իրեն վերագրի իշխանության ձեռք բերումը և դրանից բխող բոլոր իրավունքները,լուսանցքում թողնելով կազմակերպության մաս կազմող մնացած կու
    ակցություններին և կազմակերպություններին:2013 թվականին էլ ՀԱԿ կազմակերպությունը նույն տեխնոլոգիայով վերածում է կուսակցության,որպեսզի արդեն փորձված սցենարով կոխք քաշի ՀԱԿ-իմեջ մտնող մյուս կազմակերպություններին,միաժամանակ իրենից թոթափելով ՀՀՇ-ի հետ կապված նախկին բոլոր նեգատիվ հիշողությունները:Քաղաքական հետագա գործունեությունը կսկսվի մաքուր էջից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930