Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանը՝ Ռուստամյանին. « Հիմա ո՞նց չասեմ, որ ամեն մարդ իր ամբիցիաներից է պատկերացնում»

Ապրիլ 19,2013 14:25

Ըստ Անահիտ Բախշյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը ամբիցիաները վաղուց մի կողմ է դրել եւ նման խնդիր չունի

«Ինքս էլ չեմ հասկանում, անորոշ է, թե ինչ է լինելու: Բայց վստահելով Րաֆֆի Հովհաննիսյանին, իր կրթությանը, հավատում եմ, որ ինքը, որպես հայ մարդ, ինձ առաջնորդում է այնտեղ, որտեղ ես ուզում եմ»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա վստահեցրեց, որ ինքը ընդհանրապես կուռքեր չունի եւ աստվածաշնչյան այդ պատվիրանը հստակ է կատարում. «Մարդկային կուռքեր իմ կյանքում չկան, բայց կան մարդիկ, որոնք ունեն այն արժեքային համակարգը, որին ես վստահում եմ եւ գնում եմ իր հետեւից: Այն, ինչ այսօր «Անի» հյուրանոցում տեղի կունենա, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի, որոշ բաներ ես էլ եմ առաջին անգամ լսելու: Ես էլ եմ որոշ բաներ ասել, շատերն են ասել: Հիմա տեսնենք, թե այդ բոլորից ինչպիսի ծրագիր է ծնվում՝ կոնսոդիլացնելու քաղաքական դաշտը, որպեսզի այն մարդիկ, որոնք ինչ-որ հուսախաբության նոտաներ ունեն, վերագտնեն հավատը: Եթե ամեն մարդ իրեն հավատա՝ Րաֆֆին շատ-շատ կուժեղանա: Երբ մենք թեւերներս ցած ենք գցում եւ ասում՝ Րաֆֆին տանի՝ դա ճիշտ չի»:

Aravot.am-ը մեջբերեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի դիտարկումները, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն նվաստացած չզգար եւ ցուցակը գլխավորեր, համախմբեր ընդդիմությանը, շատ ավել հեշտ ճանապարհ կլիներ, իսկ հիմա ելք կա, բայց ճանապարհը դժվար է ավագանու ընտրություններն առանձին անցկացնել ու հետընտրական դաշինք ստեղծել: Այս առնչությամբ մեր հարցին, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը չկողմնորոշվեց եւ դրանից իսկապե՞ս իր դերը կնվաստանար, եթե ավագանու ցուցակ գլխավորեր՝ տիկին Բախշյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը այդ քայլին չի գնացել ոչ նրա համար, որ իրեն նվաստացած է գում: Էդ մարդն էլ ո՞նց ցույց տա, որ իր ամբիցիաները մի կողմ է դրել, վաղուց իրեն չի զգում նվաստացած: Հիմա ո՞նց չասեմ, որ ամեն մարդ իր ամբիցիաներից է պատկերացնում: Ի՞նչ ամբիցիաների խնդիր կա: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել էր ցուցակը գլխավորեր Լիլիթ Գալստյանը: Ի՞նչ պակաս ցուցակ կլիներ: Բոլորը, հասարակությունը Լիլիթին ճանաչում էր, գիտեր: Ինչո՞ւ պիտի Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակը գլխավորեր, ստացվում է ունենք չունենք՝ մի Րաֆֆի Հովհաննիսյան ունենք՝ նախագահական ընտրություններ՝ Րաֆֆի Հովհաննիսյան, ավագանի՝ Րաֆֆի Հովհաննիսյան: Ինչո՞ւ Արմեն Ռուստամյանը չի հիշում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը»:

Հարցին՝ ինչո՞ւ հրապարակից Րաֆֆի Հովհաննիսյանն անցավ փակ շրջանակների եւ հյուրանոցում որոշեց անել հավաք՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ քննարկում պետք է լինի, որը հրապարակում հարմար չէր: Մնացածը կգնաք ու կտեսնեք տեղում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930