Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջին ատյանի դատարանը նույն գործով երկու տարբեր վճիռ է կայացրել, Վճռաբեկն էլ՝ իր իսկ վճիռը 180 աստիճանով փոխել

Ապրիլ 19,2013 14:21

mejl-2Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց մի քանի  կոնկրետ դատական օրինակներ, որոնց պարագայում ՀՀ դատարանները կամ անարդար վճիռ են կայացրել,կամ իրենց իսկ կայացրած վճիռը 180 աստիճանով փոխել են: Այս առումով պարոն Մեժլումյանն ասաց, որ արդեն գործադուլ է հասունանում փաստաբանների շրջանում: Փաստաբանների հիմնական բողոքն այն է, որ Վճռաբեկ դատարանը, օրինակ, չի կատարում իր գործառույթը և չի իրականացնում արդարադատություն: Օրինակ՝ մի գործում, որտեղ խնդիրն այն էր, որ Տավուշի գինու գործարանի բաժնետերերի միջև վեճ էր ծագել, որի արդյունքում Վճռաբեկ դատարանը վճիռ էր կայացրել, որի համաձայն կողմերից մեկը մյուսին պետք է վճարեր որոշակի գումար՝ պատճառաբանելով կողմերի համաձայնության, կամքի անվերապահորեն ընդունելը:Սակայն պարոն Մեժլումյանը նշեց, որ տարիներ հետո իր իսկ վճիռը Վճռաբեկ դատարանը 180 աստիճանով փոխեց՝ արդյունքում ընդունելով մի որոշում՝ իբր կողմերի միջև համաձայնությունը կայացվել է մոլորության ազդեցության տակ: Իսկ որոշման համաձայն՝ նախկինում գործը շահած կողմի ձեռքից գործարանը վերցրին, 500 հազար դոլար էլ պարտք դրեցին իր վրա: Կ. Մեժլումյանը նշեց. «Այսքանից հետո ինչպե՞ս փաստաբաններն ու հանրությունը հավատան արդարադատությանը: Մեր մեխն այն է, որ Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանում իր որոշումները, ուղղահայացով համաձայնության են գալիս»:

Պարոն Մեժլումյանը ներկայացրեց նաև մեկ այլ գործ, որի առիթով նույն դատարանի վճիռը տարբեր տեղերում տարբեր բովանդակություն ուներ: Մասնավորապես, գործը վերաբերում էր երկու անչափահասներին, որոնք հայր չունեին և ունեին ժառանգության հետ կապված վեճ հորեղբոր հետ: Երբ փաստաբանին են դիմել, ներկայացրել են առաջին ատյանի դատարանի վճիռը, որով նրանց պահանջը մերժվել էր: Կ. Մեժլումյանը պատմեց, որ երբ ինքը գործն ուսումնասիրում էր, հայտնաբերել է, որ   ինտերնետում վճռի այլ օրինակ է դրված, գործի մեջ մեկ այլ բովանդակության վճիռ է, իրեն այլ վճիռ է տրված: Փաստաբանը անչափահասներին առաջարկել է անգամ անվճար հիմունքներով գալ, որ ինքը այս գործով դիմում գրի Եվրադատարան: Սակայն նրանք այդպես էլ չեն եկել: Կ. Մեժլումյանը ցավալի է համարում այս փաստն ու նշում, որ սա ցույց է տալիս, թե որքան հիասթափված է հասարակությունն ընդհանրապես արդարադատությունից: Կ. Մեժլումյանը հարց է տալիս. «Այս դեպքում մարդ ո՞նց կհավատա դատարանին, այսինքն պետությանը:  Մեզանում յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգում է արդարադատության դեֆիցիտը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930