Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն էլ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի ցանկն է գլխավորել ու պոստը չի թողել
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներից մեկը նախընտրական հանդիպումից հետո մոտեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին եւ նրան հարց ուղղեց՝ ավագանու ընտրություններին առանձին գնալը տակտիկական քա՞յլ էր, թե՞…
Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Չէ, մենք իսկապես ամեն ինչ արեցինք, որպեսզի միասնական ցուցակը լինի: Դրա համար ասում էի՝ դրա ամենաճիշտ ձեւը այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորեր, մնացած բոլորն այդ ցուցակի մեջ իրենց տեղն ունենային: Սա մենք ասել ենք, բայց քանի որ դժբախտաբար էդ ժամանակ մտածում էր պարոն Հովհաննիսյանը, որ ոնց որ նվաստացնում է իր նախագահական հաղթանակը, որը կարծում եմ ճիշտ մոտեցում չի: Ես մի օրինակ եմ բերել՝ դա նույնն է, ոնց որ զորավարը Հայրենական պատերազմում սպասեր, մինչեւ զորքերը մտնեին Բեռլին, Բեռլինի ճակատամարտի ժամանակ ստանձնի իր ղեկավարումը: Բա մնացած ճակատամարտերը ո՞վ պետք է տա: Սա մի ճակատամարտ է, որը ի վերջո պիտի բերի իշխանափոխության երկրում: Եթե այդ տրամաբանության մեջ ես դիտում, ուրեմն սա պիտի մաս կազմի քո պայքարին, չէ՞: Չէր նվաստացնում, եթե այդպես մտածեր, 2009-ին Լեւոն Տեր Պետրոսյանն իրենց ցանկը գլխավորեց, չէ՞: Կամ նախագահը ՀՀԿ-ի ԱԺ-ի ցանկն էր իրենց գլխավորում: Ի՞նչ, նախագահի պոստից հրաժարվեց, գնաց դարձավ թեկնածո՞ւ: Սրանով արձանագրեց իրենց նպատակը եւ իրենց լրջությունը հարցին: Սա էր, որ չհասկացվեց»:
Արմեն Ռուստամյանը խոստացավ վաղը Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը այս մասին խոսել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ