Խառը մենամարտերի ռուսաստանցի ճանաչված վարպետ Ալեքսանդր Եմելյանենկոն հաջորդ մենամարտն անցկացնելու է մայիսի 25-ին` «Լուժնիկիի» փոքր մրցասպարեզում:
Այդ օրը նրա մրցակիցը լինելու է ամերիկացի հայտնի գերծանր քաշային Բոբ Սապը, որը մարզաշխարհին հայտնի է «Գազան» մականունով: Նա, իսկապես, սարսափազդու արտաքին ունի. հասակը 195 սմ է, քաշը` 150 կգ: Նա մասնակցել է խառը մենամարտերի մի շարք մրցաշարերի, ուժերը փորձել բազկամարտում, իսկ մարզական կարիերան սկսել է ամերիկյան ֆուտբոլում` «Վաշինգտոն Հասքիսում» խաղալով որպես պաշտպան: Սակայն Սապը խառը մենամարտերում հաջողակ չէ. 2008-ից մինչեւ 2012 թվականը նա ռինգում անցկացրել է 16 մենամարտ, որոնցից 14-ում պարտվել է ժամանակից շուտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև