«Հով»-ը կարճամետրաժ ֆիլմ է երկու հայ ժամանակակից կանանց մասին, որոնց կյանքը փոխվել է անցյալի անսպասելի իրադարձություններից և Հայոց ցեղասպանության չլուծված հարցից: Գրում է «Ասպարեզ» թերթը:
«Հով»-ն ընգրկվել է մի քանի հեղինակավոր ֆիլմերի փառատոններին, այդ թվում՝ Մոնրեալի, Լոս Անջելեսի, Փալմ Սփրինգսի, Քլիվլենդի և Բոսթոնի:
Այժմ այն հնարավոր է ձեռք բերել DVD-ով, որն իր մեջ բացի ֆիլմից պարունակում է հարցազրույց Օսկարակիր դերասանուհի Օլիմպիա Դուկակիսի, դերասանուհի Շերլիյան Քալաջյանի, ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Ալեքս Վեբի և Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ:
«Ջոն Էվանսը բավական պերճախոս էր Հայոց ցեղասպանության և այն ժխտելու մշակույթի մասին խոսելիս: Հարցազրույցն ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ ֆիլմն անդրադառնում է հարյուր տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության այսօրվա վրա ունեցած հետևանքներին, և ահա իմ առջև նստած է այդ դիվանագետը, որի առաքելությունը արդյունավետ ավարտ ունեցավ, քանի որ նա ժխտողականությանը դեմ դուրս գալու համարձակություն ունեցավ», – ասել է Ալեքս Վեբը:
Կարդացեք նաև
Օլիմպիա Դուկակիսն, մեկնաբանելով ֆիլմն, ասում է, որ այն կարեկցանք չի խնդրում. «Այն պարզապես քեզ հնարավորություն է տալիս խորապես զգալու, թե ինչ է նշանակում ցեղասպանությունն այս մարդկանց համար»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ