«Մենք պայքարելու ենք հանուն Երեւանի եւ համոզված ենք, որ հանրությունը կընդունի մեր գաղափարները»,- ասյօր «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով ավագանու ընտրություններին, ասաց «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը:
«Առաքելությունը» ընդդիմադիր ուժ է՝ շեշտեղ Առաքելյանը, հավելելով, որ այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը իրենց գաղափարախոսությանը չի համապատասխանում: «Մեր սերունդն ունի ավելի լավ գաղափարներ, ավելի լավ էներգիա, ավելի մեծ ռեսուրսներ, նույնիսկ մարզերում լուրջ ակտիվիստներ ունենք: Բացի այդ՝ մեր կես տարվա հրապարակային գործունեությունն ապացուցեց, որ մենք որեւէ մեկին քննադատելու, փնովելու խնդիր չենք դնում, այլ գալիս ենք՝ կատարելու մեր առաքելությունը:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին ավագանու թեկնածուն ասաց, որ այն թանկ հաճույք է եւ անընդհատ իրենց հարցնում են, թե որտեղից այդ գումարները. «Մենք չունենք նախընտրական շտաբեր, մեր քարոզարշավն իրականացվում է բակային հանդիպումների ընթացքում, իսկ գումարները գոյացել են կուսակցության անդամների նվիրատվությունների, անդամավճարների կողմից: Դուք մյուս ուժերին հարցրեք, թե իրենց որտեղից այդ գումարները: Քաղաքական ուժերի մի մասը քաղաքականությունը վերածում է բիզնես նախագծի, իսկ մեզ մոտ ամեն ինչ արվում է կամավորության սկզբունքներով: Եվ կարծում եմ եթե մենք պահանջատեր չլինենք, ոչ մի իշխանություն լավ բան չի անի: Բոլորն էլ այս ոճով են աշխատում: Պետք է պահանջատեր լինել ու վերացնել անպատժելիության մթնոլորտը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ