Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արմավիայի» սնանկացումը չի ազդել զբոսաշրջիկների հոսքի վրա». Նախարարի տեղակալ

Ապրիլ 19,2013 12:53

Ճամփորդության ու զբոսաշրջության ոլորտը ԵՄ չափանիշներին համապատասխանացնելուն նվիրված երկօրյա միջազգային համաժողովի ընթացքում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է ազդել «Արմավիա» ընկերության սնանկացումն արտասահմանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի վրա՝ ասաց.

«Մենք, որպես լիազոր մարմին, շատ ինտենսիվ կապի մեջ ենք մասնավոր հատվածի հետ, ովքեր կազմակերպում են տուրիստական այցելություններ դեպի Հայաստան: Պետք է ասեմ, որ բողոքներ, տուրիստական հոսքերի չեղյալ հայտարարված ամրագրումներ այս պահի դրությամբ չունենք: Դա նշանակում է, որ այլ ավիաընկերությունները, որոնք հնարավորություն ստացան, բարձրացնելու իրենց թռիչքների հաճախականությունը, փակեցին այն ամբողջ շուկան, որ նախկինում ինչ-որ ձեւով տնօրինում էր «Արմավիան» «:

Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի, վերջին շրջանում «Արմավիան» այլեւս հանդես չէր գալիս շատ շուկաներում, այդ պատճառով էլ նրա սնանկացումը Հայաստան ժամանող զբոսաշրջային հոսքերի վրա էական ազդեցություն ունենալ չէր կարող:

Իսկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, խոսելով

Հայաստանում զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների գներից ու որակից, ասաց. «Եթե Վիեննայի օդանավակայանում 15 ժամ սպասում ես քո թռիչքին, ԱՄՆ-ից գալու համար երկու գիշեր ստիպված ես անցկացնել ինքնաթիռի մեջ, դու այլեւս չես ուզում գալ Հայաստան»:

Նրա խոսքով՝ Հայաստանում զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը բարելավման կարիք ունի, իսկ գները՝ վերանայման:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930