Այսօր «Մեդիա կենտրոնում» «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը խոսելով իրենց
առաքելության մասին, ասաց, որ նպատակ ունեն քաղաքական դաշտում սերնդափոխություն անել: Պատմելով իրենց կուսակցության մասին, Առաքելյանը նշեց, որ հիմնականում համախմբված են երիտասարդներ, ովքեր ունեն հասարակական եւ քաղաքական պատասխանատվություն:
Իսկ ավագանու ընտրություններին մասնակցելու հետ կապված ասաց, որ չեն վախենում մրցակցությունից, թեեւ գիտեն, որ մյուս ուժերի ներկայացուցիչները հանրությանը հայտնի կուսակցության անդամներ են, բայց. «Ընտրություններում հավաքած ձայները ճիշտ չէ ճանաչելիության հիմք ընդունել: Ճանաչելիությունն ու վստահությունը տարբեր բաներ են: Մենք պայքարում ենք հանուն Երեւանի, եւ ոչնչով կաշկանդված չենք, եւ ոչ էլ ներգրավված անձնական հաշիվների մեջ»,-վստահեցրեց Առաքելյանը:
Ավագանու թեկնածուն նշեց որ իրենք ունեն իրենց մոտեցումները: Իսկ այսօրվա քաղաքական դաշտում առկա ուժերից որեւէ մեկի հետ հույս չեն կապում ու մրցակցելու եւ աստիճանաբար են ամրապնդելու իրենց դիրքերը:
Կարդացեք նաև
Երեւանը պետք է դարձնեն եվրոպական չափանիշներով քաղաք՝ կարծում է Առաքելյանը, նշելով, որ այն առաջին հերթին բնակիչների համար պետք է լինի գեղեցիկ, անվտանգ. «Երեւանում շատ խնդիրներ կան, մենք մեր
նախընտրական ծրագրում էլ նշել ենք բոլորին հայտնի խնդիրների լուծումները, ինչպես նաեւ գրել այն սկզբունքները, մոտեցումները, որոնց իրականացումը, կարծում եմ՝ արդեն պարզ է՝ ինչ արդյունք է տալու»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ