Կազմակերպիչների որոշմամբ, մրցաշարի 1-5-րդ տուրերն անցկացվելու են Լուվրի թանգարանում, իսկ 6-9-րդ տուրերը` Սանկտ-Պետերբուրգի ռուսական պետական թանգարանում: Աշխարհի 10 առաջատար գրոսմայստերները` Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը, Պյոտր Սվիդլերը, Բորիս Գելֆանդը, Մայքլ Ադամսը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Նիկիտա Վիտյուգովը, Դին Լիժենը եւ Լորան Ֆրեսինեն, հաղթողին կորոշեն շրջանային մրցակարգով:
Կանոնակարգի համաձայն, հավասար միավորներ ունենալու դեպքում առավելությունը տրվելու է հետեւյալ 5 սկզբունքներով:
1. Սեւերով խաղացած ավելի շատ պարտիաներ:
2. Ավելի շատ հաղթանակներ:
Կարդացեք նաև
3. Անձնական հանդիպումների արդյունք:
4. Կոյայի գործակից:
5. Զոննենբորն-Բերգերի գործակից:
Մրցաշարի մեկնարկը կտրվի ապրիլի 21-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ