Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմայգու «գոմիկներին» ուղիղ հեռարձակմամբ նկարելու եւ youtube են գցելու

Ապրիլ 19,2013 12:43

ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը քաղաքապետ ընտրվելու դեպքում Կոմայգին մաքրելու է գիշերները այնտեղ հավաքվող սեռական կողմնորոշումը փոխած տղաներից:

Պարոն Երիցյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այգում հավաքված միասեռականներն ու տրանսվեստիտները այլեւս չեն խանգարելու հարակից շենքերի բնակիչների քունը. «Կարճ լուծում կա դրան: Այգին լուսավորում ենք, տեսախցիկներ ենք տեղադրում եւ այգում կատարվածը միանգամից online youtube ենք գցում: Չեղավ պահանջարկ, չեն լինի նաեւ մարմնավաճառներ: Սա առաջին լուծումներից մեկն է: Իսկ լուծում համար երկու, պետք է անպայման խնդրենք` մեր ոստիկաններին ակտիվացնեն ծառայությունը այգում եւ մեր երեւանցիները ոստիկանների հետ միասին շրջեն, որ մեր երեխաները նման բաներ չտեսնեն»:

Պարոն Երիցյանը դժվարացավ պատասխանել, թե ինչու հիմա ոստիկաններն իրենց ծառայությունը չեն ակտիվացնում եւ ինչու Տարոն Մարգարյանն այդ խնդրին ուշադրություն չի դարձնում. «Չեմ մտածել այդ մասին, որովհետեւ արտակարգ իրավիճակների նախարար եմ եւ իմ խնդիրներն ունեմ: Ես առաջարկում եմ` ինչ կարելի է անել հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ani says:

    Տղամարդկությունը ցույց տալու ամենաողորմելի ձևը գոմիկների նկատմամբ ագրեսիա ցուցաբերելն է

  2. Արմեն says:

    մի հարցնող չկա՞ , թե էդ գոմիկների մասին օրենքները ո՞ր կուսակցությունը բերեց փաթաթեց ժողովրդի վիզն

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930