Լիլում ընթացող շախմատի միջազգային ավանդական փառատոնի ավարտին մնացել է մեկ տուր:
Հայաստանը ներկայացնող Եվգենյա Դոլուխանովան եւ ֆրանսիահայ Տիգրան Ղարամյանը ութ հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր: Տիգրանը լրացուցիչ ցուցանիշներով 14-րդ տեղում է, Եվգենյան` 22-րդ: Նրանք երկու առաջատարներին զիջում են ընդամենը մեկ միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ